Հոկտեմբերի
14-ին «Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության» բաժնի
պետ Կարեն Պառավյանի հետ խոսեցինք Վանաձորի աղբահանության մասին։ Խոսեցինք աղբի տեսակավորմանը,
նոր աղբամանների տեղադրմանը, աղբահանության պատշաճ իրականացմանը և թափառող շներին վերաբերող հարցերի մասին։
Կ․ Պառավյանն իր խոսքում նշեց, որ ամեն տարի Վանաձորի
համայնքապետարանը նոր աղբամաններ է ձեռք բերում, բայց հաշվի առնելով բյուջեի սղությունը՝ չի կարողանում բոլոր աղբարկղերը միանգամից, միաժամանակ փոխել։
-Դա պետք է արվի փուլ առ փուլ և պարբերաբար: 80-100 աղբաման փոխելով՝ 3-4 տարի հետո
մենք ամբողջ քաղաքում կունենանք նոր աղբամաններ։

Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև Արջուտի աղբավայրի
և դրա հետ կապված խնդիրների մասին: Կարեն Պառավյանը նշեց, որ աղբավայրն այսօր լուրջ
խնդիր է հատկապես Արջուտ համայնքի համար, այն նպատակահարմար է փակել, բայց դրա համար անհրաժեշտ է շուրջ 700 հազար եվրոյին համարժեք
դրամ, իսկ նորը բացելու համար՝ 3-4 մլն եվրոյին համարժեք դրամ։ Սակայն, Արջուտի աղբավայրը
փակելու և նոր աղբավայր ունենալու հարցն արդեն 2 տարի է, չգիտես ինչու, չի քննարկվում,-ասաց
նա:
Ինչ վերաբերվում է թափառող շների
ու նրանց հետ կապված խնդիրներին, Պառավյանը նշեց, որ նախատեսվում է 2020թ․-ից, հետևելով Երևանի օրինակին,
այդ հարցը լուծել ոչ թե սպանդի, այլ ստերջացման
միջոցով։
Էլեն Գրիգորյան
Անահիտ Խաչատրյան
Գայանե Մարկոսյան
Անի Դանիելյան
Աննա Հարությունյան
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьЭтот комментарий был удален автором.
ОтветитьУдалить