14.10.2019թ. «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման
միջոց» դասընթացի մասնակիցներով հանդիպեցինք Վանաձորի քաղաքապետարանի Քաղաքաշինությանև ճարտարապետության բաժնի վարիչ Սուրեն Աբովյանի հետ: Հանդիպման ընթացքում խոսեցինք ներկայումս քաղաքում ընթացող շինարարական և ասֆալտապատման
աշխատանքների մասին:
Սուրեն Աբովյանը նշեց, որ ներկայումս կատարվող շինաշխատանքների և ասֆալտապատման
համար սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է՝
- Հայքի հրապարակի համար՝250 մլն. դրամ,
- Արցախ պուրակի համար՝ 42 մլն. դրամ,
- ընդհանուր ասֆալտապատման համար՝ 209 մլն. դրամ:
Սուրեն Աբովյանը նշեց, որ մինչև ընթացիկ տարվա վերջը ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսվում իրականացնել Բոշյան
(թթու ջուր), Ստեփանյան, Աղայան (մինչև Մաշտոց),
6-րդ դպրոցին կապող փողոցներում, Մյասնիկյան
փողոցի սկզբնամասում մինչև
Գրիգոր Լուսավորիչ, 18-րդ դպրոցի արևելյան մասով Չուխաջյան փողոց իջնող հատվածում, Տավրոս թաղամասի 2 փողոցներում, Տարոն -2 թաղամասի թիվ 5 պոլիկլինիկա տանող
փողոցում, մի քանի շենքերի բակերում, Լազյան փողոցի
սկզբնամասում ու վերջնամասում, Դեմիրճյան 19 շենքի բակում:
Հարցազրույցի ընթացքում խոսեցինք նաև ասֆալտապատվող փողոցներին
հարակից մայթերի բարեկարգման մասին և պարզեցինք, որ 2019թ. բյուջեով նախատեսված գումարը հատկացված է հիմնականում
փողոցների ասֆալտապատման և մի քանի մայթերի
բարեկարգման համար:

Սուրեն Աբովյանը նշեց նաև, որ կարևորում է
հանրային վերահսկողությունը, քանի որ համայնքապետարանը
և տեխնիկական վերահսկողություն իրականացնողները չեն կարող ամբողջությամբ վերահսկել
այն, իսկ շինարարությունը իրականացնելուց հետո գնդակը հայտնվում է բնակչի խաղադաշտում.
բնակիչները պետք է քաղաքի նկատմամբ ԼԻՆԵՆ ՀՈԳԱՏԱՐ:
Հետևեք մեր բլոգին, եթե ուզում եք տեսնել շինարարական աշխատանքների վերջնական արդյունքները:
Հետևեք մեր ալիքին և կլինեք ավելի տեղեկացված քաղաքի անցուդարձից:
Նյութը պատրաստեցին՝
Էրիկ Օհանյանը,
Շուշան Աբովյանը,
Օֆելյա Սարգսյանը,
Քրիստինե Թորոսյանը,
Օգսաննա Խաչատուրյանը:
👏👏
ОтветитьУдалить