понедельник, 14 октября 2019 г.

Վանաձորը երիտասարդական մայրաքաղաք 2019․․․


2019թ. Վանաձորը դարձավ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք:
Ի՞նչ տվեց երիտասարդական մայրաքաղաքի տարին վանաձորցի երիտասարդներին: Թեմայի վերաբերյալ խոսեցինք Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության բաժնի գլխավոր մասնագետ Սևակ Սարգսյանի հետ։
Ինչո՞վ քաղաքը տարբերվեց նախորդ տարիների Վանաձորից, Սարգսյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց՝ գրեթե ոչնչով: Այն պայմանավորված էր ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով, որի պատճառով Վանաձորի՝ որպես երիտասարդական քաղաքի բացումը տեղի ունեցավ ոչ թե տարեսկզբին, այլ օգոստոսին։








Սարգսյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ Վանաձորի համայնքային բյուջեում նախատեսված է հատուկ տող երիտասարդական ծրագրերի համար: Համայնքի երիտասարդների հետ ունեցել են ակտիվ քննարկումներ, մշակել համայնքի զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր, որոնց մի մասը ֆինանսավորվել է համայնքային բյուջեից: Օրինակ, համայնքի բյուջեից ֆինասավորված ծրագրերից մեկի շնորհիվ Վանաձորում ստեղծվել է երիտասարդական թատրոն՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի երիտասարդների մասնակցությամբ:

«Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր եռամսյակ նախատեսված են 500.000 դրամի չափով է հատուկ դրամաշնորհներ Վանաձորի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար, սակայն շատ քիչ հկ-ներ են դիմել դրամաշնորհ ստանալուպետական բյուջեից:



Սևակ Սարգսյանը խնդիրըբացատրեց ոչ թե քաղաքի հկ-ների իրազեկվածության պակասով, այլ ցածր մոտիվացիայով. «Քանի որ երիտասարդական մայրաքաղաքի բացումն ուշացավ, որոշ ակտիվ երիտասարդներ և հկ-ներ չդիմեցին որևէ ծրագրով՝ մտածելով, որ այն ևս չեն հասցնի իրականացնել։»


Այնումենայնիվ Վանաձորի համայնքապետարանը փորձում է քաղաքային բոլոր միջոցառումներին ներգրավել երիտասարդներին: Առաջիկայում Վանաձորի օրվան նվիրված տոնակատարություններն են, որոնցում մեծ ներգրավվածություն են ունենալու նաև համայնքի երիտասարդները:









Երիտասարդական մայրքաղաքի տարին Վանաձորում դեռ ավարտված չէ: Սարգսյանը լիահույս է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում համայնքի երիտասարդները հանդես կգան նոր, հետաքրքիր առաջարկներով և ծրագրերով, որոնց իրականցման համար քաղաքապետարանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։


Ուստի, սիրելի՛ վանաձորցի երիտասարդներ, դիմեք և ստացեք աջակցություն ձեր գաղափարների իրականացման համար։

Նյութը պատրաստեցին՝
Էլմիրա Մարկոսյանը,
Դիանա Գրիգորյանը,
Հասմիկ Բաբաջանյանը,
Սիրուն Գալստյանը,
Միլենա Մկրտումյանը,
Էրիկ Մելքոնյանը։




Комментариев нет:

Отправить комментарий