понедельник, 14 октября 2019 г.

Տրանսպորտը Վանաձորում,լուրջ հիմանխնդիրներ կան



  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, մասնավորապես՝ Վանաձորում, անկյունաքարային խնդիր է ներքաղաքային տրանսպորտի հարցը։ Այս խնդրի շուրջ զրույց ունեցանք Վանաձորի համայնքապետարանի առևտուրը և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանի հետ:

   Արման Մովսիսյանը նշեց, որ ՀՀ կառավարության  762-Ն որոշման
համաձայն, նոյեմբերի 26-30-ը 
Վանաձորում ներքաղաքային տրանսպորտի համար նախատեսված է անցկացնել մրցույթ: Մեքենաները  գնահատվելու են բալային համակարգով և որոշվելու է, թե որ կազմակերպությունն է շահելու մրցույթն ու սպասարկելու երթուղին։ Տրանսպորտի հետագա սպասարկման որակը վերահսկվելու է ինչպես համայնքապետարանի համապատասխան բաժնի, այնպես էլ տրանսպորտի տեսչության կողմից։ 

Տրանսպորտի որակը հնարավորինս բարելավելու նպատակով Վանաձորի համայնքապետարանը նախատեսում է սահմանել տուգանք, որը կգանձվի ոչ թե  վարորդներից, այլ տվյալ երթուղին սպասարկող կազմակերպությունից: Հետևաբար, կազմակերպությունը շահադրդված կլինի, որպեսզի աշխատանքի ընդունի վարորդների, որոնք կպահպանեն համապատասխան օրենքներն ու էթիկական նորմերը։ Կարգազանց վարորդների հետ պայմանագիրը կխզվի։ Նաև նախատեսվում է թարմացնել ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, որն զգալիորեն կնպաստի  ճանապարհային պատահարների նվազեցմանը։

 Անդրադառնալով երթուղային տաքսիների ծանրաբեռնվածությանը՝ Արման Մովսիսյանը նշեց. 
- Եթե ուղևորը տեսնում է, որ երթուղայինի մեջ տեղ չկա, ապա նա կարող է սպասել և երթևեկել հաջորդ մեքենայով։ 
Աջառիկայում նախատեսվում է քաղաքի առավել բանուկ հատվածներում ավելացնել երթուղայինների քանակը: Կան երթուղիները շահագործող ընկերություններ, որոնք հրաժարվել են մրցույթին մասնակցելուց, որովհետև դա շահութաբեր չէ. գազը թանկացել է, սպասարկման ծառայությունը՝ նույնպես, աշխատում են վնասով։ Մի այլ խնդիր էլ առաջացնում են տաքսի ծառայությունները (GG, Yandex…), որոնց սակագները գրեթե նույնանում են երթուղային տաքսիների սակագների հետ: Չնայած առկա թանկացումներին, երթուղայիններից օգտվելու գինը չի բարձրանա,-ընդգծեց Արման Մովսիսյանը։

Հարցին, թե ինչ ծրագրեր կան հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ուղղությամբ, Արման Մովսիսյանը պատասխանեց.
        - Ունենք նախագիծ հաջորդ տարվա համար, որի շրջանակում ձեռք կբերվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարանքներ ունեցող մեքենաներ։ Դրանք, սակայն, կհանդիսանան համայնքի սեփականությունը։ Նախատեսվում է սահմանել հատուկ գրաֆիկ, որոնց ժամանակ այդ սարքավորումներն ունեցող մեքենաները կսպասարկեն։


Հարգելի ընթերցողնե՛ր, մեկնաբանություններում կարող եք նշել այս խնդիրների լուծման ձեր տարբերակները։ 


Հեղինակներ՝ 
Աննա Ղազարյան
                        Արեն Դալլաքյան
                        Շահանե Պողոսյան
                        Շուշան  Բաղդասարյան
                        Մանե Առաքելյան
                        Սյուզաննա Սիմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий